News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ինչպես հայտնի է, հացը կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի բնակիչների սննդակարգում: Պատահական չէ «հաց ուտել» արտահայտությունը: Սակայն շատ ընտանիքներ ստիպված են շատ հաց օգտագործել, քանի որ գումար չունեն մսի, մրգերի եւ բանջարեղենի համար: Պաշտոնական տվյալներով՝ 2019 թվականին բնակչության 12 տոկոսի մոտ սննդակարգի 70 տոկոսը կազմված է եղել հացից եւ կարտոֆիլից: Օրինակ, Արագածոտնում նման «սննդակարգ» է առկա բնակիչների գրեթե կեսի մոտ՝ մոտ 47 տոկոս: Ընդհանուր առմամբ Հայաստանում հացի սպառման փաստացի միջին օրական մակարդակը գերազանցում է նորման:

Միեւնույն ժամանակ, անցած տարի դեկտեմբերը նշանավորվեց հացի մանրածախ գնի կտրուկ աճով՝ տարեկան կտրվածքով 7,3 տոկոս: Դա գները նոր մակարդակի վրա դրեց (տես գրաֆիկը):      

Հայաստանում հացահատիկի գրեթե 99 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից: Անցած տարի պարադոքսալ իրավիճակ ստեղծվեց. ցորենի բերքի ռեկորդային աճի ժամանակ ռեկորդ գրանցվեց նաեւ այդ մթերքի արտահանման մեջ: Դրանց նպաստեցին հացահատիկի համաշխարհային գների բարձրացումը: Արդյունքում հացահատիկը սկսեց չբավարարել Ռուսաստանի սպառողներին, իսկ հացը՝ թանկացավ: Արտահանման սահմանափակման համար սահմանվեցին բարձր տուրքեր երրորդ երկրներ արտահանման համար (այսինքն՝ երկրներ, որոնք ներառված չեն ԵՏՄ-ում):

Ակնկալվում է, որ այս տարի ցորենի բերքը  կանխատեսվածից քիչ կլինի: Սակայն բարձր վերջին 5 տարում միջին ցուցանիշից: Դա փոքր-ինչ հուսադրում է:

Ինչպես երեւում է ստորեւ ներկայացված գրաֆիկից՝ ներմուծման տարեկան ծավալով կան կտրուկ տատանումներ: Սակայն դրանից պետք չէ հապճեպ եզրակացություններ անել:

Նախկինում Արցախից Հայաստան է արտահանվել տարեկան մեծ քանակությամբ հացահատիկ: Այժմ ցանքատարածության մեծ մասի կորստի պատճառով Արցախը ստիպված կլինի ներմուծել հացահատիկը…   

Անցած տարի 50 հազար տոննայի հացահատիկի ներմուծման փաստացի ծավալը գերազանցել է միջին ցուցանիշը: Կարելի է ենթադրել, որ այդ ավելցուկն անցել է այս տարի: Նկատենք, որ հացահատիկի ներմուծման ոլորտում կա մեծ կոնցենտրացիա. ճնշող մասը պատկանում է երկու կազմակերպությունների՝ «Ալեքս Հոլդինգ» եւ «Մոդուս Գրանում»: Արդյո՞ք իրականում մրցակցում են այդ երկու ներմուծողները, մնում է միայն գուշակել: Բացի այդ, ներկրվում է ցորենի այլուր,  որի ծավալը անցած տարի կազմել է 1-ը 13-ի նկատմամբ (հացահատիկի ներմուծման ծավալի նկատմամբ):

Ներմուծվող այլուրի մի մասը վաճառվում է գերազանցապես գյուղերում ապրող բնակչությանը: Համաձայն ռուսական տվյալների՝ հիմնական այլուրի մասնաբաժինը կազմում է 25 տոկոս: Հայաստանում հացն այս տարի հունիսին թանկացել է 8,4 տոկոսով:

Իհարկե, Հայաստանում ինքնարժեքը կտարբերվի ռուսականից, եւ արդյունքն այլ կլինի: Պետք է հաշվի առնել նաեւ  Հայաստանում դոլարի նկատելի թանկացումը:

Այդ հարցերի պատասխանը հանրությանը պետք է տա ՏՄՊՊՀ-ն: Սակայն նախքան դոլարի փոխարժեքի եւ ներմուծվող հացահատիկի թանկացման ազդեցությունը սահմանելը ցանկալի է քննարկել, թե որքանով են տնտեսապես հիմնավորված հացի հին գները: Մնում է միայն գուշակել, թե ինչպես է ձեւավորվում մանրածախ գինը, եւ թե կոնկրետ ինչ բաղադրիչներից է կազմված հացը:

Առեւտրի մասնագետի խոսքով՝ հացի գնի բարձրացման երկու տարբերակ կա: Առաջինը օրինականն է: Արտադրողը նվազեցնում է հացի քաշը՝ գինն անփոփոխ թողնելով: Սակայն հաճախ հացի քաշը չի նշվում: Բնականաբար, բարի նպատակներով, որպեսզի գնորդը շոկային վիճակում չհայտնվի: Երկրորդ միջոցը կապված է արդեն լուրջ խախտումների հետ: Քաշը նվազեցվում է, իսկ հաշիվ-ֆակտուրայում նշվում է նախկին գինը: Ավելի վատ, որ հացի մեջ ավելացնում են անպետք բաղադրիչներ, որոնք էլ բարձրացնում են հացի քաշը:

Մասնագետը նշեց, որ այդ ոլորտում իրական անարխի է, որին աչք են փակում պետական մարմինները: Մայրաքաղաքում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հացաբուլկեղենի արտադրություն տեսնել, որոնց տերերը փորձում են ամեն հասանելի միջոցով շահույթ ստանալ: Ինչպես վերը նշվեց, հացը թանկացել է դեռեւս անցած տարվա դեկտեմբերից: Բավարար ժամանակ է անցել, սակայն իշխանությունը գների կարգավորման հարցով որեւէ քայլ չի կատարում: Հավանաբար, ճիշտ է հին մի ասացվածք՝ «կուշտը սովածին մանր է բրդում»:

Սմբատ Գրիգորյան   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ