News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումը մեզ չի կարող հոգացնել, որովհետեւ մենք համաձայն չենք նախարարության կողմից առաջարկվող լուծման հետ: Այս մասին նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը:

Նշենք, որ նախարարությունը մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ Կամերային թատրոնի շենքը տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին՝ փորձերի համար:

«Նախարարությունը այս որոշումը համարում է շատ նորմալ, իրատեսական, թատրոնների միավորումը համարում են շատ առողջարար: Նախարարությունը վստահ է, որ կառավարությունը կհաստատի այդ որոշումը:

Մենք պահանջ ենք ներկայացրել, որ մեզ չմիավորեն Պարոնյանի անվան թատրոնի հետ: Երկրորդ, քաղաքում կան բազմաթիվ ազատ տարածքներ, որոնք կարող են համապատասխանել Սիմֆոնիկ նվագախմբի պահանջներին: Երրորդ, ցանկալի չի ոլորտների խնդիրները խառնել իրար: Չորրորդ, մեր թատրոնի շենքը լինելով սիմֆոնիկ նվագախմբի տրամադրության տակ, կարիք կունեն կառուցվածքային փոփոխությունների, այսինքն ներդրումների: Եվ հաջորդը, փակել մի թատրոն, որ սիմֆոնիկի համար ստեղծեն փորձատեղի, իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս ամենը ասվեց նախարարին: Իրենց կողմից ել եղան տրամաբանական փաստարկներ, որ մենք գտնվում ենք այնպիսի ծայրահեղ վիճակում եւ ոլորտի մասնագետների հետ երկար քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ այս երկու թատրոնները ունեն եզրեր միավորվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք չեն համակարպվելու այդ որոշման հետ:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ոլորտի մասնագետներից նման կարծիքի հետ համաձայնած լինի այժմ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Ստեփանյանը արձագանքեց. «Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը: Ես չեմ ճանաչում ոչ տենց պատգամավոր, ոչ էլ տենց դերասան, այնպես որ եկեք հարցը դնենք մի կողմ: Պողոսը ինչ-որ բան է ասում, ո՞վ է Պողոսը: Հետո՞ ինչ, որ պատգամավոր է, էնքան փալաս պատգամավորներ կան: Անցած պատգամավորների մի մասը դեգեներատ էր, մյուս մասը հիվանդ էր: Եկեք չքաղաքականացնենք հարցը: Բանակ մտավ քաղաքականությունը, համարեք բանակը պարտված: Արվեստ մտավ, համարեք այդ արվեստը ոչնչացած: Մշակույթ մտավ քաղաքականությունը, այդ մշակույթը համարեք այլասերված: Մի խառնեք քաղաքականության կեղտը բարձր հասկացողությունների հետ: Ընդ որում բոլորս էլ գիտենք՝ ովքեր են քաղաքականությամբ զբաղվում, ինչի համար ու ինչքանով են զբաղվում: Իսկ ովքեր կողքից գոռում են, թե՝ այ դուք չմասնակցեցիք, դուք դուք չարեցիք, դրա համար ընկել եք վատ վիճակի մեջ, սա անբարոյականություն է: Գնացեք չարախնդացեք, մենք պարտվեցինք, չարախնդացեք, ուրախացեք, որ մենք պարտվել ենք

Տպել
Ամենաշատ