News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Բացարձակ տարբեր թատրոններ են՝ տարբեր ձեռագրերով, սկսած շենքային պայմաններից: Այս մասին յաօսր՝ հուլիսի 23-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Անահիտ Կիրակոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԳՄՍՆ-ն մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ Կամերային թատրոնի շենքը տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին՝ փորձերի համար:

«Կամերային բառն արդեն հուշում է, որ թատրոնը փոքրիկ է, փոքր տարածության մեջ ստեղծվում են փոքր ներկայացումներ, իր ժանրի մեջ յուրաքատուկ քիչ հանդիսատեսի համար: մեծ բեմում մեր ներկայացումները պարզապես կվերանան եւ մեր թատերախումբը չի կարողանա: Անընդհատ չարչրկվում է «երաժշտական» բառը, որ մենք կունենանք երաժշտական նվագախումբ, բալետի խումբ, բայց մենք մյուզիքլի ժանրի թատրոն ենք, ոչ՝ օպերետի: Այստեղ յուրահատկությունն այն է, որ դերասաններն իրենք են եւ երգողը, եւ պարողը, եւ բեմում կատարողը:

Բացի այդ, մենք արդեն տասը տարի այլ ժանրերում եւս ստեղծագործում ենք, եւ դրամատիկ, եւ կատակերգական ոճի, եւ մանկական ներկայացումներ: Մենք բազմիցս դիմել ենք, որպեսզի անվանումը փոխենք, մերժվել ենք»,-ասաց նա:

Դտրակմանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ թատրոն կա, որ տարեկան մեկ ներկայացում էր հազիվ պատրաստում, հավանաբար նկատի ունենալով հենց Կամերային թատրոնը, Անահիտ Կիրակոսյանն ասաց. «Նախ այն, որ ներկայացումը պատրաստվում է մեկ տարում, դա դեռ չի խոսում թատրոնի, ներկայացման վատը լինելու, կամ դերասանի պատրաստված չլինելու մասին: Ներկայացումը կարող է երկար տեւել տարբեր պատճառներով. բեմադրությունն է այդպես պահանջում, դերասաններից մեկը գուցե լավ չի խաղում: Հրաչյան երբ աշխատել է մեր թատրոնում, ես այդ ժամանակ աշխատել եմ եւ կարող եմ նշել, որ շատ ուրախ էր աշխատում, շատ հրաշալի էր կատարում իր դերը, շատ գոհ էր թատրոնի պայմաններից: Ես նույնիսկ հիշում եմ, որ ինքն էր ուզում մտնել թատրոն: Այն ժամանակ Հակոբյանն իրեն առաջարկեց արքայազնի դերը: հիմա ինչ է փոխվել, ինչու է փոխվել՝ չգիտեմ: Մի բան էլ ասեմ. Այն կազմը, որից նա դժգոհում է, ասում է՝ կարծես այդ կազմը պրոգրես չի ապրել, գրեթե չկա այդ կազմը, որի հետ նա աշխատել է, երեւի միայն ես եմ մնացել: Հիմա բոլորովին նոր, երիտասարդ խումբ է: Պրոգրես ապրել ենք, թե ոչ, կարելի է դատել միայն ներկայացումները տեսնելուց հետո, իսկ ինքը բացարձակ չի այցելել թատրոն այս ընթացքում: Նա ինքն էլ ասել է, որ չի այցելել: Ընդհանրապես, չես կարող կարծիք կազմել մի բանի մասին, որի մասին տեղեկացված չես: Ես խորհուրդ եմ տալիս այցելել թատրոն, տեսնել՝ իր ընկերներն ուր են հասել, հետո նոր արտահայտվել»,-ասաց դերասանուհին:

Տպել
Ամենաշատ