News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է 2021 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցը:

ԽԱՊԿ հաղորդագրության մեջ նշվում է. «2021թ․ երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար լարված  ժամանակաշրջան էր՝ կապված թե՛ շարունակվող հետպատերազմյան, թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրությունների և հետընտրական գործընթացների հետ։               

Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք, իսկ հունիսի 7-18-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, գրանցվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 փաստ։

Երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ ավելացել են քաղաքական գործիչների, պաշտոնյաների, ինչպես նաև՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման, լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը։ Նախորդ եռամսյակի 8-ի դիմաց՝ գրանցվել է 20 այդպիսի դեպք։ Դրանց առնչությամբ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ 5 հայտարարությամբ է հանդես եկել, որոնք նաև իրավապահների ուշադրությանն են արժանացել։

Հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ դրանց մասնակիցները հաճախ թիրախավորել են այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ասոցացվել են հակադիր ճամբարի քաղաքական ուժի հետ։ Սա մեդիայի ծայրահեղ բևեռվածության, հասարակության պառակտվածության և փոխադարձ անհանդուրժողականության արդյունք է։

Ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել է նաև ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի քանակը․ վարույթ է ընդունվել 23 նոր հայց, ինչը գրեթե կրկնակի ավելի է տարվա առաջին եռամսյակի համեմատ։

Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է  ֆիզիկական բռնության 8 միջադեպ, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 15 դեպք։

2021թ խախտումների եռամսյակային տվյալներ

 

Խախտումների տեսակները

2021 թ. 1-ին եռամսյակ

2021 թ. 2-րդ եռամսյակ

Ընդհանուր

Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ

7
(8 տուժող)

8
(9 տուժող)

15
(17 տուժող)

Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ

20

43

63

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ

15

15

30

 

2020 և 2021 թվականների 2-րդ եռամսյակներին գրանցված
խախտումների քանակը

 

Խախտումների տեսակները

2020 թ. 2-րդ եռամսյակ

2021 թ. 2-րդ եռամսյակ

Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ

2

8
(9 տուժող)

Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ

34

43

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ

26

15

 

2021թ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերն ըստ եռամսյակների

 

Դատական գործերի տեսակները

2021թ. 1-ին եռամսյակ

2021թ. 2-րդ եռամսյակ

Ընդհանուր

Վիրավորանքի և զրպարտության հիմքով

10

23

33

Տնտեսական կամ այլ վեճեր

2

0

2

 

Նախընտրական շրջանից սկսած՝ տեղեկատվական դաշտն առողջացնող մի ծրագրով հանդես եկավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ վերհանելով ԶԼՄ-ների հրապարակումներում տեղ գտած կեղծ լուրերն ու ապատեղեկատվությունը, ինչի արդյունքում Ֆեյսբուքն ու Ինստագրամն արգելափակում են այդ նյութերի հասանելիությունը։ Տասնյակ լրատվամիջոցներ հանդես եկան հայտարարությամբ այս գործընթացի դեմ՝ այն անվանելով գրաքննություն։

Իսկ իրավիճակը շտկելու համար իշխանությունների ձեռնարկված քայլերն էլ առայժմ անարդյունավետ են․ դրանց մեծ մասը ավելի շատ սպառնում է խոսքի ազատությանը, քան հնարավորություն է ստեղծում լուծելու չարաշահումների խնդիրը։ Ավելին՝ դրանք հակասում է միջազգային նորմերին և հարիր չեն ժողովրդավարական հասարակությանը։ Այդ պատճառով, օրինակ, ՀՀ նախագահը լրագրողական ՀԿ-ների հետ խորհրդակցելուց հետո չստորագրեց ԱԺ ընդունած օրենքը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է եռապատկվեր, և ապրիլի 15-ին այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ որոշելու համար փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Լուրջ մտահոգություն են առաջացնում նաև ԶԼՄ-ներին վերաբերող մի շարք այլ նախաձեռնություններ՝ մշակած իշխանական տարբեր ատյաններում։

Դիտարկվող ժամանակահատվածում հրապարակվեցին միջազգային կազմակերպությունների զեկույցներ։ Ըստ «Freedom House»-ի՝ մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը դիրքերը պահպանել է։ «Բազմազան, բայց ոչ անկախ», - սա էլ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ ապրիլի 20-ին հրապարակված տարեկան զեկույցի գնահատականն է, համաձայն որի՝ մամուլի ազատության մակարդակով Հայաստանը 2 նիշով հետընթաց է գրանցել՝ այժմ աշխարհի 180 երկրների թվում 63-րդն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ