News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրները տարբեր քաղաքակրթական, կրոնական և մշակութային երկխոսության լավագույն օրինակ են:

Ընդհանուր մարտահրավերները անխուսափելի են դարձնում տարածաշրջանային և գլոբալ զարգացումներում միասնական շահերի պաշտպանությունը և համատեղ գործելու անհրաժեշտությունը:

Համոզված եմ, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան և կներառեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ