News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում է կայացրել Ավստրալիայում վտանգի տակ գտնվող Մեծ արգելախութը չընդգրկել Համաշխարհային ժառանգության օբյեկտների վերանայված ցուցակում, գրում է AFP-ն:

Այս շաբաթ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Չինաստանի Ֆուչժոու քաղաքում անցկացնում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի առցանց նիստ: Կոմիտեի անդամները, ներառյալ հանածո վառելիքի առաջատար արտադրողներ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան, քվեարկել են այն բանի համար, որ Ավստրալիային ավելի շատ ժամանակ տան աշխարհի ամենամեծ մարջանային խութը պահպանելու համար: Դա արվել է Ավստրալիայի ներկայացուցիչների կողմից միջազգային կազմակերպության վրա գործադրված ճնշման արդյունքում:

Մեծ արգելախութը կարող է հայտնվել «վտանգի մեջ գտնվողների» ցուցակում՝ մարջանների զանգվածային սպիտակեցման պատճառով, որն առաջացել է օվկիանոսի ջերմաստիճանի գլոբալ տաքացման պատճառով, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտման պատճառով:

Աշխարհի ամենամեծ մարջանային խութը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, այն 2500 կմ ձգվում է Ավստրալիայի հյուսիսարեւելյան ափի երկայնքով եւ զբաղեցնում է շուրջ 344,4 հազար քառակուսի մետր տարածք:  Այս լեռնաշղթան ունի ավելի քան 2900 առանձին մարջանային խութեր եւ 900 կղզիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ