News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հատուկ նշանակության ջոկատները արցունքաբեր գազով կրակել են հարյուրավոր ցուցարարների վրա, որոնք արգելափակել են Սլովակիայի խորհրդարանի մուտքը եւ ձվերով հարվածել շենքին, մինչ պատգամավորները քննարկում էին COVID-19-ի հետ կապված սահմանափակումների մասին օրենքը, հաղորդում է Reuters-ը:

Որոշ ցուցարարներ վանկարկել են «Դավաճաներ», իսկ մեկը «Դադարեցրեք կորոնայի ֆաշիզմը» գրառմամբ պաստառ է տարել՝ կապված այն օրինագծի հետ, որը թույլ կտա COVID-19 դեմ պատվաստված մարդկանց ավելի հեշտ մասնակցել հասարակական միջոցառումներին եւ լինել տարբեր վայրերում, քան նրանց, ովքեր դա չեն արել։

Եվրամիության անդամ պետությունները, որոնց բնակչությունը 5,5 միլիոն է հաշվվում, իրենց քաղաքացիներին հնարավորինս շուտ պատվաստելու ջանքեր են գործադրում: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, հինգշաբթի օրվա դրությամբ ամբողջությամբ պատվաստվել է բնակչության միայն 34,9%-ը: Սա ԵՄ-ում մեկ շնչի հաշվով պատվաստումների ամենացածր ցուցանիշներից է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ