News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը չի սիրում Ռուսաստանին այն բանի համար, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նա կարողացավ ցրել իր մասին պատրանքները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պետք է պարզապես ընտելանալ, որ մեզ չեն սիրում: <...> Չեն սիրում, քանի որ ցրվեցին այն պատրանքները, որոնք Արեւմուտքն ուներ մեր հետ կապված Խորհրդային Միության փլուզումից հետո եւ Ռուսաստանի Դաշնության առաջին տարիներից հետո այն իմաստով, որով այժմ այն գոյություն ունի: Ռուսաստանը բոլորին բացատրեց, որ մենք ունենք մեր սեփական պատմությունը, մենք ունենք մեր արժանապատվությունը, կան ռեսուրսներ, որոնցով մենք կարող ենք եւ կամրապնդենք մեր պատմությունն ու արժանապատվությունը»,- ասել է Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. Հաջողություններ մարտահրավերներ, առաջադրանքներ եւ հեռանկարներ վեբինարում։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը, ցուցադրելով անկախ դիրքորոշում, չարդարացրեց Արեւմուտքի սպասելիքները, որը փորձում էր իր պայմանները թելադրել ամբողջ աշխարհին: Սակայն Ռուսաստանի Դաշնությունը դեռ «բաց է թողնում համագործակցության դռները»,- ընդգծել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ