News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այս ստորագրահավաքը արձանագրումն է այն բանի, որ Հայաստանում, ցավոք սրտի, արդեն քաղբանտարկյալներ ունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, Հյուսիսային պողոտայում ի պաշտպանություն Սյունիքի համայնքապետերի կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ավելին, արդեն իսկ Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության պայմաններում, փաստորեն, ունենք մի իշխանություն, որը բռնի կերպով անազատության մեջ է պհել մեր գործընկերներին, մարդկանց, որոնք հայրենապաշտպանության դիրքերում են գտնվում: Ստորագրահավաքի տրամաբանությունը նաեւ նա է, որ իրավասու մարմինները պարտավոր են սա ընդունելու որպես հանրագրի մի ձեւ, միջոց եւ պատշաճ ընթացք հաղորդելու: Երրորդ առաքելությունը այս ստորագրահավաքի այն է, որ մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալու եւ իրենց վերաբերմունքը արտահայտելու այս երեւույթի նկատմամբ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ սրանով փորձում են կոտրել Սյունիքի մեջքը. «Այն բռնաճնշումները, որ առաջին օրվանից սկսած կիրառվում են Սյունիքի նկատմմբ, հենց նպատակն էր թուլացնել, ջարդել հայ ժողովրդի կարեւորագույն մի հատվածի՝ հարավային Հայաստանի ողնաշարը, որպեսզի իրենց ազգակործան պլանները կարողանան ավելի արագ իրագործել: Դա իրենց մոտ չի ստացվելու: Սյունիքի համայնքապետերը հայ ժողովրդի դիմադրության հավաքական կերպարն են ներկայացնում: Իշխանությունների ազգակործան քաղաքականությունը դադարեցվելու է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ