News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում «Դեղին ժիլետներ» շարժման ղեկավարներից մեկը միացել է COVID-19-ի տարածումը զսպելուն ուղղված՝ կառավարության ձեռնարկած միջոցների դեմ բողոքի ցույցերին, որոնք ոմանք համարում են ոտնձգություն իրենց ազատության նկատմամբ, հաղորդել է Reuters-ը:

«Եթե կա ինչ-որ բան, որը կարող է այսօր միավորել մարդկանց, դա զայրույթ է», - լրագրողներին ասել է Ռոդրիգեսը, ով երկու տարի առաջ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարման դեմ բողոքի ցույցի ժամանակ կորցրել է մեկ աչքը:

Ոստիկանությունը հաշվարկել է, որ հանգստյան օրերին 100.000 մարդ է միացել վարակի դեմ պայքարի միջոցառումների դեմ բողոքի ցույցերին, որոնց մի մասը՝ «Դեղին ժիլետների» դրոշի ներքո: Այս հանգստյան օրերին նախատեսված է հերթական բողոքի ցույցը:

Ֆրանսիայի ՆԳՆ-ի զեկույցում անցյալ շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիաները անվանել են «բացառիկ իրենց մասշտաբով»: Նախարարությունը նախազգուշացնում է, որ հետագայում հնարավոր են բողոքի խոշոր ցույցեր, եւ որ որոշ պաշտոնյաներ, որոնք կապված են կառավարության՝ COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների հետ, պետք է հատկապես զգոն լինեն իրենց անվտանգության համար:

Մակրոնի վարչակազմը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում է մարդկանց մուտքը ռեստորաններ եւ բարեր առանց «բժշկական անցագրի», որը ապացուցում է, որ նրանք պատվաստված են, վերջերս արված թեստի բացասական պատասխան ունեն կամ իմունիտետ ունեն COVID-19-ի նկատմամբ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ