News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Arm-ը կոմպակտ էլեկտրոնիկայի եւ բժշկության համար ճկուն պրոցեսոր է ներկայացրել: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:

Չիպը ստացել է PlasticArm անվանումը: Այն ստեղծվել է Cortex-M0-ի հիման վրա, ունի 128 բայթ օպերատիվ եւ 456 բայթ մշտական ​​հիշողություն: Պրոցեսորը ստեղծվել է մետաղի օքսիդի բարակ թաղանթային տրանզիստորների (TFT) հիման վրա: Ընկերության ինժեներների կարծիքով՝ Arm-ի նոր չիպը 12 անգամ բարդ է նախորդներից:

Մասնագետները բացատրել են, որ ճկուն էլեկտրոնային սարքերը, ի տարբերություն սովորական կիսահաղորդչային սարքերի, ստեղծված են այլընտրանքային հիմքերի վրա, ինչպիսիք են թուղթը, պլաստիկը կամ մետաղական փայլաթիթեղը, ինչը ապահովում է բարձր կոմպակտություն, սարքավորումների հետ համատեղելիություն եւ բաղադրիչի ցածր ինքնարժեք:

Նյութում ասվում է, որ PlasticArm-ը կարելի է օգտագործել «խելացի տան» սարքավորումերում եւ բժշկության մեջ: «Այս տեխնոլոգիան իսկապես հարմար է առողջության մոնիտորինգի մեկանգամյա օգտագործման համակարգեր ստեղծելու համար, որոնք կարող են ուղղակիորեն կիրառվել մաշկի վրա», - ասել է Arm Research-ի ինժեներ Ջոն Բիգսը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենահայտնի iPhone-ի գինը ռեկորդային նվազել է
Նախագծի կատալոգի համաձայն՝ ռուսական շուկայում 64 գիգաբայթանոց սկավառակ ունեցող մեկնարկային տարբերակով հայտնի Apple սմարթֆոնի
ԲՏԱ նախարարը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության ընդլայնման հեռանկարները
Անդրադարձել են կրթական, նորարական, ներդրումային, շուկայի զարգացմանը միտված ծրագրերին…
WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի
Գործառույթը ստացել է «Ձեռնարկություններ մոտակայքում» անվանումը...
Microsoft-ը կանջատի Windows-համակարգիչների գաղտնաբառերը
Օգտատերերին առաջարկվում է իրենց հաշիվը պաշտպանելու համար հրաժարվել ավանդական գաղտնաբառից․․․
Facebook-ը կխստացնի համայնքի կանոնները խախտողների դեմ կիրառվող միջոցները
Գործակալության տվյալներով՝ նորամուծությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Facebook-ի պահանջները խախտող քաղաքական եւ այլ շարժումների համար․․․
ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն
Գրանցումից հետո այս հակաթույնը կարող է ներկայանալ ներքին և արտաքին շուկա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ