News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

yerevan.today-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին թե՛ սպասված էր, թե՛ ժամանակին, թե՛… ծանր:

Ծանր՝ իրավիճակին համապատասխան և համահունչ այն ծծմբաթթվային միջավայրին, որ մեջ դրել են Հայաստանն ու մեր ժողովրդին մի խումբ անհայրենիք ու կասկածելի էթնիկ ծագմամբ բախտախնդիր ու թունակալած «մանրէներ»՝ հողատու Նիկոլի գլխավորությամբ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները, կարող են խիստ թվալ, չնայած, մյուս կողմից, կլինեն մեկնաբաններ, որոնք կարող են նշել, թե ավելի կոշտ արժեր արտահայտվել: Սակայն խնդիրը կաշտ կամ դիվանագիտորեն արտահայտվելը չէ: Այլ այն, որ Ռոբերտ Քոչարյանի տված գնահատականները ավելի շուտ ախտորոշման տպավորություն էին թողնում, այնքան դիպուկ էին ու տեղին :Միաժամանակ, նման գնահատականներով Ռոբերտ Քոչարյանը, վստահ ենք, շատերին վերադարձրեց մեր ծծմբաթթվային ու դաժան իրականություն:

Այն իրականություն, որտեղ, չնայած «թազա ոստիկաններին», հին-նոր օլիգարիատի ղաչաղական ու հաբրգած դրսևորումներին, խաղաղ բնակչությանը մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարելուն, Սյունիքի համայնքապետերի դեմ նիկոլական շնաբարո մեթոդներով «որսին» ու փաշինյանական մնացյալ դրսևորումներին, շարունակում են չլուծված մնալ պատերազմական ու հետպատերազմական շրջանում ցցված մի շարք խնդիրներ, ի լրումն՝ ավելանում են նոր ու ոչ պակաս մահացու մարտահրավերներ:

Առաջինը, ինչն ուշադրություն գրավեց, բնականաբար, բանակի վերաբերյալ նախագահի անդրադարձն էր: Բանակում, ըստ էության, ոչինչ չի արվել՝ այն արդիականացնելու, վերակազմավորելու, իրապես ու վերստին պետության սահմանների պաշտպանության ու բնակչության անվտանգության պահովման կոչված պետական ողնաշարային կառույց դարձնելու համար, այլև՝ լրիվ հակառակը: Մեր բանակը գործնականում ոչնչացված է: Դրա ամենից ցայտուն ապացույցն այն է, որ ՀՀ արևելյան սահմանների պաշտպանության համար օրվա «իշխանություն» համարվող Նիկոլն ու նրա «բրիգադան» իրենց Մակրոնի, Պուտինի, ՀԱՊԿ-ի դռներն են գցում, թե բա՝ «ամա՜ն, հասե՜ք, փրկե՜ք, աղաչո՜ւմ ենք, պաշտպանե՜ք մեզ՝ խեղճուկրակ տկար-անճարներիս…»:

Բանակի ոչնչացման մասին է վկայում այն, որ թուրքերը արդեն համարյա երկու ամիս, եթե ոչ ավելի, զինված ներխուժել են ՀՀ տարածք՝ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի տարածքներում, իսկ Հայաստանը ոչ միայն որևէ կերպ չի պատասխանում թշնամուն, այլև ամիսը առնվազն մի 5 զինվորի գերի է տալիս ու… մոռանում գերեվարվածների մասին:

Ի՛նչ է անում «օրվա իշխանությունը»: Ճի՛շտ է. կադրային փոխատեղումներ, թե՝ Վաղարշակը չէ, Արշակն է: Իսկ մյուս օրը կլինի Պողոսը կամ Թորոսը, իսկ միգուցե՝ Սորոսը:

Նույն ողորմելի վիճակն է արտաքին ճակատում: Նույն վիճակն է տնտեսական առումով, սոցիալականով, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի առումով ու քաղաքակըան դաշտում: Բոլո՛ր առումներով:

Ամենից կարևորը: Ոմանց թվում է, թե ընտրությունները «ջրեցին» կուտակված խնդիրները, հարթեցին ճգնաժամերը, դրանք ստեղծող պատճառները, գործոնները: Ոմանք անգամ ասում են, թե ընտրությունները «լեգիտիմացրեցին» Նիկոլի ստորագրած դավաճանական կապիտուլյացիան:

Մինչդեռ դա այդպես չէ: Ամենից առաջ. ընտրությունները ոչ մի կերպ չջրեցին որևէ խնդիր: Իսկ խնդիրներից հիմնականները վերաբերում են 44-օրյա «տարօրինակ» պատերազմի պատճառներին, պատերազմի ընթացքին ու այդ փուլում «օրվա իշխանության» կողմից արհեստականորեն ստեղծված վիճակներին, պատերազմի հետևանքներին, Արցախի այս կամ այն հատվածը թշնամուն հանձնելուն: Ինչ եղավ, ինչպես եղավ, ինչու դա հնարավոր եղավ:

Ու երիցս իրավացի է նախագահ Քոչարյանը, ընդգծելով, որ ընտրությունները «ժամանակի մեքենա» չեն, որ ջրեն այդ ու նման հարցերը:

Ավելին, ոչ միայն չեն վերացել, այլև ավելի են սրվել մեր պետության ու մեր ժողովրդի հետագա գոյության խնդիրները: Լինել-չլինելու հարց է: Իսկ դա, իր հերթին, արմատապես փոխում է քաղաքական դաշտի ու պայքարի բովանդակությունը: Մի կողմում ազգադավ ու ապիկար, ապաշնորհ բախտախնդիրների ագահ ու անհաջ, բյուջե լափող և Արցախը ծախած, մնացած Հայաստանն էլ մաս-մաս թուրքին տվող նիկոլաոհմակն է, իր թեփշի լիզող մարած «աբլիգացիաներով» (բոլոր տեսակի արամ Զ.-երով), մյուս կողմում՝ վերահաս կործանմանը դիմադրելու նպատակ հետապնդող ազգային ուժերն են՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Մեծ հաշվով, պայքարի բովանդակությունը ազգային-ազատագրական է:

Ընտրությունները գործնականում չհանգուցալուծեցին առկա քաղաքական ու ազգային կոնֆլիկտային խնդիրները, հակառակը, նոր լիցք հաղորդեցին դրանց, և կարելի է չկասկածել, որ նորակազմ ԱԺ-ում առաջին իսկ րոպեներից այդ հակամարտությունը դրսևորվելու է:

Այո, այսօր շատերն են շտապում փախչել Հայաստանից: Ըստ որում, փախչողների առաջին շարքերում  են Նիկոլի նման գլխակեր փորձանքն ընտրած «պողոսները»: Բայց…

Պայքարը շարունակվում է: Սա, թերևս, հարցազրույցի ամենակարևոր շեշտադրումն էր»։

 

Տպել
Ամենաշատ