News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սյս տարվա առաջին կիսամյակում ներդրումների ցուցանիշներով տեղական ներդրումները կազմել են մոտ 120 մլն դոլար, իսկ ուղղակի օտարերկրյա ներդրումները՝ 37 մլն դոլար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Այսինքն տեղական ներդրողները շատացել են: Այսօր կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են, հատկապես Ռուսաստանի հայերի կողմից:

Այստեղ շատ կարեւոր է կառավարության վերաբերմունքը. Կառավարությունը պետք է կամ իր գործառնություններով չխանգարի, կամ ստեղծի նոր հնարավորություններ: Հիմա տեսնում ենք, որ կառավարությունը դեռ պասիվ է, անցումային տրամադրությունների մեջ է, կադրեր են փոխվում, որոշ նախարարություններ կիսափլուզված վիճակում են»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ