News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի կենտրոնական մասում գտնվող Մահարաշտրա նահանգում վատ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 129-ի, հայտնել է Times of India թերթը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցը հաղորդել է, որ չդադարող տեղատարափ անձրեւները հանգեցրել են Ռայգադ շրջանում երեք սողանքների, ինչի հետեւանքով 36 մարդ է զոհվել:

«Վերջին 48 ժամվա ընթացքում Մահարաշտրա նահանգում զոհերի թիվը հասել է 129-ի: Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Ռայգադ եւ Սատարա շրջաններում», - հայտարարել է վարչության խոսնակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Հրապարակման համաձայն՝ Ռայգադում սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 38-ի: Հեղեղների արդյունքում մի քանի մարդ է զոհվել: Սատարայում վատ եղանակի պատճառով զոհերի ընդհանուր թիվը հասել է 27-ի: Մահվան դեպքեր գրանցվել են նաեւ Մահարաշտրայի արեւելքում գտնվող այլ շրջաններում:

Հնդկաստանի օդերեւութաբանական բյուրոն տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ Է հայտարարել Մահարաշտրա նահանգի վարչական կենտրոն Մումբայում հորդառատ տեղումների պատճառով: Տեղատարափ անձրեւների պատճառով քաղաքի բնակիչները բախվում են էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարման ընդհատումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ