News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԿԸՀ-ն կազմեց արձանագրություն՝ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին։ Նաև հայտարարվեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին: Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ԱԺ-ում կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7: Ուշագրավ է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած երկու անձ այս պահին գտնվում է կալանքի տակ:

Խոսքը Մեղրիի նախկին քաղաաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասին է: Պատգամավորական մանդատ ստանալով՝ նրանք փաստացի ձեռք են բերում պատգամավորական անձեռնմխելիություն: Այդ դեպքում, իրավական ի՞նչ գործընթաց պետք է հետևի Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին ԿԸՀ որոշումից հետո: Իրավաբան, ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ նշյալ անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն, խափանման միջոցը պետք է վերացվի, և դրա նախաձեռնողը պետք է լինի դատախազությունը:

Վարդևանյանը նաև հավելեց, որ դատախազությունը հետո կարող է նշյալ անձանց ազատությունից զրկելու հարցով դիմել Ազգային ժողով, սակայն քրեական հետապնդումը շարունակելու հարցի վերաբերյալ իրավական կառուցակարգեր չկան ընթացիկ գործերի առումով, հետևաբար, քրեական գործերը բոլոր նման իրավիճակներում ենթակա են կասեցման: Ի դեպ, հավելենք, որ եթե «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերցներ մանդատը, ապա նա ևս կունենար անձեռնմխելիություն, ու քրեական հետապնդումը ավտոմատ կկասեցվեր: Սակայն, ինչպես հայտնի է, Քոչարյանը որոշում է կայացրել չվերցնել պատգամավորական մանդատը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բերման են ենթարկել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին
Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ եւ ոստիկանները բռնի…
Ամոթ ձեզ, դուք թուրքից ոչ մի բանով չեք տարբերվում, մենակ ձեր անձնագրերով եք տարբերվում. Գեւորգ Պետրոսյանը` ոստիկաններին
Այ, որ սենց կանգնել են, թող գնան սահմանին, որ էթուրքը դանակով մեքենայի վրա է քերում, մեր երեխաներին մայր է…
Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
Դրանից հետո սկսվեց քաշքշոց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ եւ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների…
Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով ԱԺ-ում նիստ անցկացնելու «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը
Լրջագույն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակություն ունեցող Իրան–Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով…
Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
ՔՊ կուսակցության հարգելի նախագահ Սուրեն Պապիկյան։ Գրառումս կարող եք հիմք ընդունել, որպես կուսակցությունից դուրս գալու դիմում…
«Փաստ». Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը
Մեր տեղեկություններով, նաև այս տեսակետից է ուշագրավ այն հանգամանքը...
Ամենաշատ