News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արգենտինան դարձել է լատինաամերիկյան առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է ոչ բինար մարդկանց, հաղորդում է Axios-ը: 

Այժմ մարդիկ, որոնք իրենց չեն համարում ո՛չ տղամարդ, ո՛չ կին, կարող են իրենց սեռը անձնագրերում նշել խաչով:

«Կան անձինք, որոնք միշտ գոյություն են ունեցել, սակայն ստիպված են եղել թաքնվել: Մենք պետք է հարգենք նրանց, քանի որ նրանց ինքնորոշման իրավունքը մերժելով ՝ մենք զրկում ենք նրանց երջանիկ լինելու հնարավորությունից»,-Twitter-ում գրել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը:  

Նախագահի 26-ամյա որդին՝ Էստանիսլաո Ֆերնանդեսն իրեն ոչ բինար մարդ է ճանաչել եւ ծրագրում է փոխել անձնագիրը:

Ավելի վաղ նման նորարարություն է մտցվել Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ