News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին, ժամը 02:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «Volkswagen Golf» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Ջ․ Ա․, ծնված 1982 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները. գազի արտահոսք չկա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Պ․-ն (ծնված 1999 թ.) և Շ․ Մ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը  հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով փակվել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ