News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նա միակ Երևանում պարող հայն էր, որ դարձավ համաշխարհային դեմք: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը` խոսելով Ջիվան Գասպարյանի մասին:

«Մի իմաստուն հայ գնաց: Նա միակ Երևանում պարող հայն էր, որ դարձավ համաշխարհային դեմք: Ցավոք այստեղ պրող մշակները ինչ-ինչ պատճառներով չեն դառնում այն, ինչ դարձավ մեր վարպետը: Նրա ձայնը դուդուկի ձայնն էր, նրա երգեցողությունը դուդուկի նման էր հնչում, և դա գալիս էր սրտից: Նրա բարությունը, իմաստությունը, աֆորիզմները... ես այդ աֆորիզմները օգտագործում եմ կյանքում: Երբ ասում էինք՝ վարպետ ջան, ցավդ տանեմ, ասում էր՝ անցավ մնաս: Ասում էր՝, երբ ընկերոջդ պաշտոն են տալիս, պետք է նորից հետը ծանոթանաս:

Մի անգամ զանգեց, ասեց՝ Միշա ջան, քեզ Ամերիկայից նվեր եմ բերել: Գնացի՝ տեսնեմ կոշիկներ են, ասաց՝ «стильный» կոշիկներ են, մտածեցի՝ մենակ քեզ կսազեն: Մինչև այժմ այդ կոշիկները ես որպես մեծ հիշատակ պահում, պահպանում եմ: Շատ ցավոտ է վարպետի հեռանալը, բայց նա գնաց դեպի հավերժություն»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ