News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այս մարդը ամբողջ կայքում աշխարհով շրջել է և իր ամբողջ առաքելությունը եղել է նվագի միջոցով այս ազգի պատմությունը պատմելը: : Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դդերասան Աշոտ Ղազարյանը` խոսելով Ջիվան Գասպարյանի մասին:

«Իսկապես մեծ կորուստ է: Հիմա լեգենդ բառը շատ սովորական է դարձել, հիմա շատ կան լեգենդներ կան, բայց առաջին լեգենդներից մեկը հենց նա էր, Շառլ Ազնավուրն էր, Գոհար Գասպարյանն էր: Այս մարդը ամբողջ կայքում աշխարհով շրջել է և իր ամբողջ առաքելությունը եղել է նվագի միջոցով այս ազգի պատմությունը պատմելը, նա աշխարհին իր երաժշտությամբ ամեն ինչ չասեց: Ես դեռ ուսանող էի, կոկորդով դուդուկ էի նվագում: Մի անգամ հարսանիքի էինք մասնակցում, որին ներկա էր նաև Ջիվանը, ինձ ասացին դուդուկ նվագիր: Սկսեցի նվագել, բոլորը փշաքաղվեցին, Ջիվանը գործիքը վերցրեց, տակից «դամ» էր պահում: Դա իմ կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է: Պահպանենք մեր մեծություններին, դողանք իրենց համար կենդանության օրոք, որովհետև ափսոս են: Միշտ պետք է նրանց անունը, փառքը բարձր պահենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` հուլիսի 24-ին, վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

 Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ