News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մեծ սիրով եմ անում այդ ամեն ինչը և փառք ու պատվով կշարունակեմ իր տված դպրոցը: Այս այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դուդուկահար Ջիվան Գասպարյան` խոսելով ավագ Ջիվան Գասպարյանի մասին:

«Միշտ իր խորհուրդները, իր թողած երաժշտությունը, դպրոցը, դասերը և հոգևոր, մարդկային վերաբերմունքը, որ նա ինձ սովորեցրել է՝ ոնց պետք է մարդ լինել, ասում էր՝ մարդ լինես, Աստված քեզ կտեսնի և միշտ պահապան կլինի: Ասում էր՝ ես Աստծո պահած տղա եմ, ինձ ոչ մեկ առանձնապես չի օգնել: Ինձ Ջիվան էր ասում, ես էլ նրան էի Ջիվան ասում, փոքր տարիքից այդպես էր ցանկացել: Ասում էր՝ ոչ մեկ չի մնում այս երկրի վրա, ուղղկի պետք է լավ անուն ունենաս, որ ասեն՝ օղորմի: Շնորհակալ եմ նրանից: Իր շնորհիվ ես սկսեցի սիրել այդ գործիքը և նվագել: Մեծ սիրով եմ անում այդ ամեն ինչը և փառք ու պատվով կշարունակեմ իր տված դպրոցը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` հուլիսի 24-ին, վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

 Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Տպել
Ամենաշատ