News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գնաց մեր լեգենդը, մեր ժամանակների մեծությունը՝ ազգային մշակույթի մեջ թողնելով իր առանձնահատուկ տեղը, որակը: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ժողովրդական երգիչ Թովմաս Պողոսյանը` խոսելով դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասին:

 «Բայց ասում են՝ լեգենդները գնացին և տեղը թափուր մնաց: Ի պատիվ մեր վարպետի պետք է ասեմ, որ նրա տեղը թափուր չէ, դուդուկահարների լավագույն սերունդ ունենք, որը նրա օրինակով հայ երաժշտությունը տանում է աշխարհից աշխարհ: Պատահական չէ, որ նրա օրինակը դարձավ ոգևորիչ՝ աշխարհին ներկայացնելու հայկական դուդուկը: Նա ուսուցիչ էր այսօրվա բոլոր դուդուկահարների համար և այսօրվա երիտասարդների համար լավագույն օրինակ»,- ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` հուլիսի 24-ին, վերջին հրաժեշտը տվեցին մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

 Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Տպել
Ամենաշատ