News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին, ժամը 11:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ  ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «Toyota Land Cruiser» (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1967 թ.) և «BMW» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1976 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ Մ․ Ղ․-ին (ծնված 1951 թ.), Ղ․ Ղ․-ին (ծնված 2001 թ.), Լ․ Գ․-ին (ծնված 1981 թ․) և «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Հ․-ին (ծնված 1967 թ.) դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ