News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին, ժամը 13:46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր» հանգստյան գոտու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ  ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1986 թ.) և «Nissan X-Trail» (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս հայտնվել է դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ն․ Մ․-ին (ծնված 1997 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տպել
Ամենաշատ