News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր Շիշ բռնող անունով հայտնի ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանիքն է։  Այս մասին գրում է hraparak.am-ը:

Կայքի տեղեկություններով հարսանիքը տեղի է ունենում Երեւանի ամենապահանջված ռեստորանային համալիրներից մեկում` Դվինում։ Երկրի համար այս ծանր փուլում, երբ թշնամին տարբեր հատվածներում տեղակայված է ՀՀ սահմանին եւ կրակոցներ է արձակում, Սարգսյանի հյուրերը քաղաքական առաջին դեմքերն են, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով։

Հարսանյաց սրահ մուտքը անձնագրերով է, այսինքն` եթե հրավիրյալը առանց անձնագրի մոտեցավ հանդիսության վայր, ապա նրան սրահ ներս չեն թողնի։

Նշենք, որ Սարգսյանի ընտրյալը Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ