News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հեղուկ գազի եւ վառելիքի մյուս տեսակների շուկայի ուսումնասիրությունը վկայում է, որ անբարեխիղճ մրցակցությունն ակնհայտ է․ թանկացումները հանգեցրել են տաքսի ծառայությունների սակագների կտրուկ բարձրացմանը եւ շղթայաբար ազդելու են նաեւ մյուս ապրանքների գների վրա։

Հայաստանում հեղուկ գազի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճեց երեք տարի առաջ, երբ հանրապետություն սկսեցին ներմուծվել հեղուկ գազով աշխատող ավտոմեքենաներ։ Ներկայումերկրում շահագործվող ամվոտմեքենաների մոտ 15%-ը շահագործվում է հեղուկ գազով։ Հետաքրքրությունը  պայմանավորված էր  հանգամանքով, որ հեղուկ գազը սեղմվածի համեմատ ավելի էժան էր։ Արձանագրենք, որ գնային տարբերությունը երկու ապրանքատեսակի միջև ժամանակի ընթացքում սկսեց նվազել, և հեղուկ գազը մեկ տարում թանկացավ գրեթե 70%-ով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին ՀՀ է ներմուծվել 444.9 մլն  դոլարի 2711 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքին դասվող բնական և հեղուկ գազ, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 3%-ով(2019թ.՝ 432.1 մլն  դոլար)։

Հեղուկ գազ ՀՀ ներմուծվել է հիմնականում Ռուսաստանից՝ 374.5 մլն  դոլարի, Իրանից՝ 68.3 մլն  դոլարի և Իրաքից՝ 2.1 մլն  դոլարի։

Համաձայն«Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․ հունվար – հունիսին» վիճակագրական տեղեկագրի՝ փոխադրամիջոցների վառելանյութերի գները ս/թ հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել են 13.1%-ով, այդ թվում՝ դիզելային վառելիքինը՝ 47.1%-ով, բենզինինը՝ 59.2%-ովև այլ վառելանյութերինը՝ 6.7%-ով: Սակայն ներկայացված վիճակագրական ցուցանիշները թույլ չեն տալիս տեսնել թանկացումների իրական պատկերը, քանի որ հուլիսի տվյալները դեռևս հրապարակված չեն։

Եթե տարեսկզբին հեղուկ գազի մեկ լիտրը վաճառվում էր 180-190 դրամով, ապա այժմդրա արժեքը հասնում է 280 դրամի։ Միաժամանակ գնի բարձրացմանը զուգահեռ նկատվում է նաեւ հեղուկ գազի պակասուրդ։

Հեղուկ գազի շուկայում(1լիտր=0,51կգ) գնային էական բարձրացումները բացատրվում են երկու իրարամերժ դիրքորոշումներով։ Մի կողմից գների բարձրացումը մեկնաբանվում է համաշխարհային շուկայում հեղուկ գազի թանկացմամբ, ինչը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որոնք հանգեցրել են ապրանքատեսակի նկատմամբ պահանջարկի աճի։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով՝ հեղուկ գազ ներկրող ընկերպությունները նշված փոփոխությունները բացատրում են ձեռքբերման գների բարձրացմամբ, ինչպես նաև լոգիստիկ որոշ խնդիրներով։ https://www.globalpetrolprices.com/-ի համաձայն՝ 2021 թվականի հուլիս 19-ի դրությամբ հեղուկ գազի գինը ՌԴ-ում կազմել է 185 դրամ, Ուկրաինայում՝ 288 դրամ, Վրաստանում՝ 220–250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ։ Միաժամանակ,  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով՝ հեղուկ գազի շուկան մրցակցային է, ունի կենտրոնացվածության ցածր աստիճան, և ոլորտում գործունեություն է իրականացնում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից ոչ մեկն, ըստ նախնական վերլուծությունների, չունի գերիշխող դիրք։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ներկրող ընկերությունները չեն կարող նշանակալի ազդեցություն ունենալ գների վրա։ Մինչդեռ հենց նույն ընկերություններն էլ հենց  գին են սահմանում, քանի որ հեղուկ գազի շուկայում վերահսկողություն չի իրականանցվում։

Մյուս կողմից, անհրաժեշտ է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի վառելիքի շուկան աչքի է ընկնում մենաշնորհացման բարձր մակարդակով, որտեղ խոշոր ներմուծողները, տիրապետելով համապատասխան ենթակառուցվածքներին, իրականացնում են միասնական գնային քաղաքականություն։ Դրանից կարելի է եզրահանգել, որ բենզին և դիզելային վառելիք ներկրող և իրացնող կազմակերպությունները որոշել են մուտք գործել նաև հեղուկ գազի շուկա։ Բենզին, դիզելային վառելիքը և հեղուկ գազը հանդիսանում են փոխադարձ փոխարինելի ապրանքներ։ Եթե բենզինի և դիզելի շուկաների դեպքում գործում են կազմակերպություններ, որոնք վերահսկողում են ամբողջ շուկան, հետևաբար նրանք ուղղակի և անուղղակի ձևով ազդում են նաև հեղուկ վառելիքի շուկայի վրա։ Հետաքրքիր է, որ վերջին 3 տարիների ընթացքում բենզին և դիզելային վառելիք ներկրող երեք խոշոր ընկերությունների բենզալցակայաններում ներդրվեցին նաև հեղուկ գազի լիցքավորման կետեր։

Միաժամանակ, բացի մենաշնորհացումից վառելիքի գների բարձրացումը բացատրվում էր դրամի արժեզրկմամբ, սակայն արդեն գրեթե մեկ ամիս դրամի արժևորման և իրանական ռիալի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկման ֆոնին թվում էր, թե վառելիքի գները պետք է նվազեն, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է կասկածը, որ ոլորտում առկա է անբարեխիղճ մրցակցություն։

Հանրահայտ է, որ բենզինի, բնական և հեղուկ գազի, ինչպես նաև դիզելային վառելիքի թանկացումը շղթայական ազդեցություն է ունենում վարորդների, ինչպես նաև նրանց ծառայություններից օգտվողների վրա։ Մասնավորապես, տաքսի ծառայությունները վերջին շրջանում օրվա գրեթե բոլոր ժամերին առաջարկում են նկատելիորեն ավելացված սակագին։

Լրացուցիչ տեղեկություններ

Եվրոպայում գազի գնի նշանակալի աճ է նկատվել ս/թ հուլիսին՝ գրանցելով նոր պատմական ռեկորդ, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։ Նախևառաջ, նորոգվելու են ռուսական գազի առաքման «Հյուսիսային հոսք» և «Յամալ - Եվրոպա» խողովակաշարերը, իսկ «Գազպրոմ» ընկերությունը Ուկրաինայի տարածքով տարանցում չի նախատեսում։ Միաժամանակ, Ասիայում գազի գները շարունակում են աճել, ինչը նշանակում է, որ եվրոպացի գնորդների համար սեղմված գազի հասանելիությունը կասկածի տակ է։ Վերջին ամսվա ընթացքում գազի գինն աճել է 31%-ով /տարեսկզբի համեմատ՝ 80%-ով/։ «Գազպրոմ» ընկերությունն ազդարարել է դեպի հեռավոր արտասահման արտահանվող գազի միջին գնի նոր ցուցանիշ՝ 2021 թվականի համար 240  դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Այժմ հեղուկ գազի հասանելի ծավալներն ամբողջությամբ ուղղվել են դեպի ասիական շուկաներ, որտեղ առաջարկվող գինը զգալիորեն բարձր է եվրոպականից։ Արդյունքում՝ սեղմված գազի օգոստոսյան ֆյուչերսային արժեքը բարձրացել է՝ հասնելով 463  դոլարի՝ հազար խորանարդ մետրի համար։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյան․ 2021-ի առաջին կիսամյակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 1,9 մլրդ դոլար
Նրա խոսքով՝ առեւտրաշրջանառությունն աճել է 16 տոկոսով․․․
Ռուսաստանը եւ Հայաստանը փոխադարձ առեւտրի եւ ներդրումների տեմպերի ավելացման լուրջ ներուժ ունեն. Օվերչուկ
«Հայաստանը կկարողանա նորովի բացահայտել ներդրումային հնարավորությունները Ռուսաստանից...
Սեպտեմբերի 20 -ին Երեւանում անցկացվում է «Armenian Business Forum»-ը
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի կառավարության եւ Ռուսաստանի գործարար շրջանակի ներկայացուցիչներ․․․
Գյուղացիները գիշերել են գործարանի բակում. խաղողը չի մթերվում
Այս տարի գյուղացիների պայմանագրերը չի թարմացվել, գործարանը մթերում չի իրականացրել...
ԵԱՏՄ-ում Հայաստանն ամենափոքր մասնաբաժինն ունի գյուղատնտեսության ոլորտում (գրաֆիկ)
Բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական արտադրությունը կազմել է միջինը 622 դոլար, այդ թվում՝ Հայաստանում՝ 588 դոլար...
ՀՀ երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2021 թվականի 8 ամիսների ընթացքում
Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում) 2021 թվականի 8 ամիսների ընթացքում...
Ամենաշատ