News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանի զինված ուժերը ուղարկվում են աֆղան-պակիստանյան սահման, որպեսզի կանխեն թալիբների առաջխաղացումը դեպի երկիր, հայտնում է Dawn թերթը:

Պակիստանի ներքին գործերի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդն ասել է, որ Պակիստանը սահմանապահ ոստիկանություն է տեղափոխել Աֆղանստանի հետ սահման՝ իր տարածքը պաշտպանելու համար ոչ միայն թալիբներից, այլեւ Աֆղանստանից փախչող փախստականներից, նահանջող գրոհայիններից եւ աֆղանական զինվորականներից:

«Եթե աֆղանական զորքերը մտնեն Պակիստան՝ խուսափելով մարտական գործողություններից, հավանական է, որ «Թալիբանը» հետեւի նրանց, եւ հակամարտությունը տեղափոխվի Պակիստանի տարածք»,- հայտարարել են Պակիստանի զինված ուժերում աղբյուրները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ