News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Առնվազն 17 մարդ է զոհվել, եւս 35-ը վիրավորվել Եմենի կենտրոնական մասում գտնվող Մարիբ նահանգում կառավարական ուժերի եւ հութի ապստամբների զինված բախումների ընթացքում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղացի պաշտոնյային, ով ցանկացել է անանուն մնալ:

Աղբյուրը հայտնում է, որ այդ օրը Մարիբից արեւմուտք գտնվող տարածքում հութիները մի շարք հարձակումներ են իրականացրել, իսկ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ կառավարական ուժերը պատասխան հարվածներ են հասցրել օդից: Բախման ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ, եւս 35-ը վիրավորվել են:

Պաշտոնյան նաեւ նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում կառավարական ուժերը ռազմավարական մի քանի դիրքեր են գրավել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ