News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ համավարակի վրա 372 միլիարդ ֆունտ սթեռլինգ ծախսերի պատճառով հարկատուները ստիպված կլինեն այդ գումարը տասնամյակներ «կրել», հայտնում է BBC News-ը:

Երկու նոր զեկույցներում Պետական հաշիվների կոմիտեն 26 մլրդ ֆունտ սթեռլինգ է հատկացրել խարդախություններից եւ վարկերը չվերադարձնելուց ձեռնարկություններին հասցված վնասի համար, որպեսզի օգնի նրանց հաղթահարել համավարակը:

Երկրորդ զեկույցում կոմիտեն նաեւ նշել է անթույլատրելի ծախսերի «անընդունելի բարձր» մակարդակը, երբ գնվել է 2,1 միլիարդ միավոր անպիտան անձնական պաշտպանական միջոցներ, որը կազմում է ավելի քան 2 միլիարդ ֆունտ սթեռլինգ պետական փողեր:

«Հարկատուները 20 տարի կենթարկվեն ֆինանսական ռիսկերի»,- նշել է կոմիտեն՝ կոչ անելով բրիտանական կառավարությանը «դասեր քաղել նախքան խոստացված հանրային հետաքննությունը, որը տեղի կունենա 2022 թվականին»:

Մեծ Բրիտանիայի ազգային պարտքն այժմ կազմում է ավելի քան 2,2 տրիլիոն ֆունտ կամ ՀՆԱ-ի շուրջ 99,7%-ը։ Այսպիսի ցուցանիշ 1960-ականների սկզբից ի վեր չի դիտարկվել: Միայն հունիսին պարտքերի տոկոսները կազմել են 8,7 միլիարդ ֆունտ սթեռլինգ, գրում է թերթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ