News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Հաջի Բեյլագանսկին, որի իրական անունը Հաջիբաբա Թալիբխանդի է, գողի տիտղոս է ստացել՝ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մերձավոր եւ խորհրդատու Իլգար Ալիեւի (Դանաբաշ) սպանության համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով արդարադատության գնդապետ Ալեքսեյ Պիշչուլինին:

«Հետաքննությունը պարզել է, որ 2012-ի դեկտեմբերին ԱՄԷ-ում տեղի ունեցած հավաքի ժամանակ Ռովշան Լենքորանսկին «օրենքով գող» է թագադրել այն ժամանակվա 30-ամյա Հաջիբաբա Թալիբխանդին, որն այժմ հայտնի է որպես Հաջի Բեյլագանսկի: Ավելին, այս իրադարձության ժամանակ Լենքորանսկին բացահայտ ասել է, որ Խաջին մտերիմ անձնավորություն է, եւ նա արժանի է գողի կոչման, քանի որ ոչնչացրել է Դանաբաշին»,- ասել է գնդապետ Պիշչուլինը:

Պարզվել է, որ Դանաբաշի սպանությունից հետո Մոսկովյան շրջանի մրգերի եւ բանջարեղենի բազաներն ամբողջությամբ անցել են Հաջի Բեյլագանսկու վերահսկողության տակ:

«Օրենքով գող» Իլգար Դանաբաշը սպանվել է 2012 թվականի ապրիլի 19-ին՝ Մոսկվայի կենտրոնական Պրեսնենսկի Վալ փողոցում: Մեկ տարի չանցած՝ 2013-ի հունվարին, Հաջին մայրաքաղաքում գնդակահարել էր Դեդ Խասանին: Դեդ Խասանի հուղարկավորությունից անմիջապես հետո իրավապահ մարմինները կարողացել են բացահայտել սպանությունը՝ շնորհիվ իրենց անընդհատ եկող օպերատիվ տեղեկատվության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը հաղորդում է ներկայացրել, որ ոստիկանության գեներալ-մայորն իրեն սպառնացել է սպանել
Գեներալ-մայորն ինքնակամ ներկայացել է բաժին…
Ձերբակալվել է «օրենքով գող» Տոլիկ Նոգինսկին․ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ Միներալնիե Վոդի է եկել բուժման նպատակով։
Մեքսիկական դատարանը 28 տարվա ազատազրկման է դատապարտել «Խուարես» թմրակարտելի պարագլխին
Վերջին տարիներին 58-ամյա Ֆուենտեսը գտնվում էր Պուենտե Գրանդեում խիստ ռեժիմի բանտում․․․
Ոստիկանները մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից զինված ուսանողի են բերման ենթարկել
Երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք...
Ոստիկանները մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել. 23-ամյա աղջիկն ու 37-ամյա տղամարդը կալանավորվել են
Հայտնաբերվել է մեթամֆետամինով լցված 12 փաթեթ...
54-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել ընկերոջը
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 18-ին …
Ամենաշատ