News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է  shamshyan.com-ը:

Ժամը 06:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարեն  Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց գործող բենզալցակայանի տարածք BMW 750 մակնիշի ավտոմեքենա է մտել, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել

Պարզվել է, որ BMW-ն վարել է Երևանի բնակիչ, 29-ամյա  Հովհաննես Չիլինգարյանը:  Պարզվել է նաև, որ  բենզալցակայանը կրել է  45-50 հազար ԱՄՆ դոլարի վնաս, քանի որ  տապալվել է 2 եղևնի, ամբողջովին մոխրակույտի են վերածվել բենզալցակայանի  2 լիցքավորիչ սարքերը, գովազդային վահանակները,  արտաքին լուսավորության մի քանի սյուներ:

Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում Հ. Չիլինգարյանը մեկ այլ ավտոմեքենայով ժամանել  է նշված վայր ու սկսել հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալ բենզալցակայանի աշխատակիցների հասցեին: Բարեբախտաբար, օպերատիվորեն կանչով ժանանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  3-րդ գումարտակի 1-ին և  2-րդ վաշտերի պարեկները կարողացել են Հ. Չիլինգարյանին վնասազերծել, տեղափոխել բաժին:

Տպել
Ամենաշատ