News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանձնաժողովի նախագահը 250 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, որպեսզի դատարանի առջեւ կանգնի այն մեղադրանքներից հետո, որ Արաբական Միացյալ Էմիրությունների գաղտնի գործակալ է աշխատել՝ Թրամփի արտաքին քաղաքականության վրա ազդելու նպատակով, հաղորդում է Associated Press-ը:

Լոս Անջելեսում ԱՄՆ հաշտարար դատավոր Պատրիսիա Դոնահյուն հրամայել է խիստ պայմաններ ներկայացնել Բարաքին ազատ արձակելու համար: Նա պետք է հանձնի իր անձնագիրը, GPS մոնիտոր կրի՝ նրա գտնվելու վայրը որոշելու համար, սահմանափակի ուղեւորությունները Հարավային Կալիֆոռնիայի եւ Նյու Յորքի միջեւ եւ պարետային ժամ պահպանի:

74-ամյա Թոմ Բարաքը ձերբակալվել է երեքշաբթի օրը՝ Լոս Անջելեսի իր տան մոտակայքում:

Դատախազները հայտարարել են, որ Բարաքը Թրամփի հետ ունեցած երկարամյա բարեկամությունն օգտագործել է ի շահ ԱՄԷ-ի` չբացահայտելով իր կապերը ԱՄՆ կառավարության առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ