News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:

«Փառք Աստծո, արդեն գիտակցության է եկել, խոսում է, բժիշկների ասելով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա` նշելով, որ Արմանին  վիրահատել են, հեռացրել մի երիկամը:

Հարցին, թե ինչ հանգամանքներում է Արմանը վիրավորում ստացել, Գուրգեն Աթասյանն ասաց, որ այդքան էլ մանրամասներին տեղյակ չէ, սակայն գիտի, որ հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ մարտ է տեղի ունեցել եւ այդ ընթացքում էլ մեր կողմից 3 զինծառայող է վիրավորում ստացել:

«Մառախուղ է եղել, բոյ է գնացել, այդպես վիրավորում է ստացել: 7-8 մետրի վրա դիրք են սարքել, էդ դիրք չի էլի, 3 պատերազմներով էլ անցել եմ, էդ դիրք չի, էդ էնքան որ  երեխեքին տարել են, կոխել են մի հատ անկապ տեղ, էդ դիրք չի, էդ խրամատ չի, էդ նորմալ տեղ չի»,- ասաց նա:

Գուրգեն Աթասյանն ասաց, որ իր որդին 1 տարի 1 օրվա ժամկետային զինծառայող է եղել, երբ վիրավորում է ստացել. «Իրեն Արմավիրի ուսումնականից են տեղափոխել, ինքը սովորել է БМП (զրահապատ տեխնիկա խմբ.), իրեն տարել են, պոստ է կանգնել, երբ իմ երեխեն պետք է БМП վարեր, այսինքն տանկիստին տանում են խրամատ պահի էլի»:

Գուրգեն Աթասյանի համոզմամբ, մեր զինծառայողների անվտագությունը այդ դիրքերում ապահովված չէ, քանի որ գոնե 30-40 մետր պետք է լինի միջդիրքային տարածությունը:

Գուրգեն Աթասյանը նշեց, որ ինքը արցախյան 3 պատերազմների մասնակից է, այս վերջին պատերազմում էլ վիրավորում է ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ սահմանային փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը զոհվել է Վարշավայում բուժաշխատողների բողոքի ցույցի ժամանակ
Տղամարդը կյանքին սպառնացող վիրավորում է ստացել ցույցի ժամանակ եւ մահացել...
Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն…
Քննարկվել են ճանապարհային անվտանգության բարելավմանը, ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ներկայացնելով ՃՏՊ-ների հետ կապված վերջին տարիների վիճակագրությունը, նշել են, որ վթարներից զոհերը…
Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են (ֆոտո)
Ոստիկանները, մտնելով ներս, կարողացել են այդ տղամարդուն վնասազերծել, որից հետո օպերատիվորեն ժամանել են…
Ջալալաբադում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Եվս 18 մարդ վիրավորվել է...
«Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. Մասնակցում են 86 փրկարար եւ 12 աշխատակից
Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ