News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի Շանհայ քաղաքում եւ հարակից ափամերձ շրջաններում չեղարկել են բոլոր թռիչքները, կանգնեցվել են մետրոյի գնացքները եւ փակվել են գործարանները՝ Չինաստանի արեւելքում «Ին-Ֆա» անունը ստացած թայֆունի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Չինաստանի օդերեւութաբանական վարչությունից հայտնում են, որ թայֆունը հասել է Չժոուշան քաղաքի Պուտուո շրջան՝ Չժեցզյան նահանգի արեւելյան ափին գտնվող խոշոր նավահանգ:

Շանհայի Պուդուն եւ Հունցյաո օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել, եւ սպասվում է, որ երկուշաբթի ես կչեղարկվեն, հաղորդել է պետական ​​հեռուստատեսությունը: Շանհայում փակ են զբոսայգիները եւ զբոսաշրջային հայտնի շրջան Բունդը:

Շանհայի հարավային ծայրամասում գտնվող Ֆենսյան թաղամասի շուրջ 330.000 բնակիչներ տարհանվել են այն բանից հետո, երբ ափի մոտ քամու արագությունը հասել է 100 կմ/ժամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ