News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Թուրքական զորքերը Սիրիայում կրկին հոսանքազրկել են Ալլուք ջրամատակարարման կայանը՝ խմելու ջրից զրկելով սիրիական Հասակայի շուրջ մեկ միլիոն քաղաքացու, հայտնել է SANA-ն:

Տեղի բնակիչները պահանջել են լուծում գտնել խնդրին` կոչ անելով ակտիվացնել ջանքերը եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել թուրքական կողմի հանցավոր գործողությունների վրա:

Ջրային կորպորացիայի տնօրեն Մահմուդ ալ-Օկլան բոլոր մարդասիրական կազմակերպություններին եւ բոլոր կողմերին կոչ է արել լուծում գտնել Ալլուք ջրակայանի խնդրի համար՝ «թուրք օկուպանտներին կայանից հեռու պահելու համար»:

Օկլան հավելել է, որ տեղական իշխանությունները ներկայումս համագործակցում են բոլոր կողմերի, կազմակերպությունների եւ ասոցիացիաների հետ` քաղաքից արեւելք գտնվող Նաֆաշ Ուելսի կայարանից եւ Թել Բրակի կայարանից խմելու ջրի անվտանգությունն ու քաղաքացիներին մատակարարումը ապահովելու համար:  

Նշվում է, որ թուրքական կողմը հոսանքազրկել է Ալլուք ջրամատակարարման կայանը սնուցող էլեկտրահաղորդման գծերը՝ թուրքական զորքերի վերահսկողության տակ գտնվող Ռաս ալ-Այն քաղաքում գտնվող իր կենտրոնական գրասենյակին էլեկտրաէներգիա մատակարարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ