News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լոնդոնի կայսերական քոլեջի եւ Քեմբրիջի համալսարանի մի խումբ գիտնականներ ուսումնասիրություն են հրապարակել, որի ընթացքում հայտնաբերել է COVID-19-ով վարակած հիվանդների ինտելեկտի մակարդակի զգալի նվազում: Հոդվածը հրապարակվել է The Lancet գիտական ​​ամսագրում:

Փորձին մասնակցել է 81.337 մարդ, որոնցից 12.689-ը  տարբեր աստիճանի ծանրության կորոնավիրուս է հաղթահարել: Մասնակիցներից պահանջվում էր կոգնիտիվ հնարավորությունների ասպեկտները չափող առաջադրանքներ իրականացնել: Պարզվել է, որ կորոնավիրուսի թեթեւ ընթացք ունեցած հիվանդներից շատերի մոտ առաջադրանքները կատարելիս ավելի շատ դժվարություններ են առաջացել, քան կորոնավիրուսով երբեւէ չվարակված մարդկանց մոտ:

Ուղեղի աշխատանքի խանգարումների լրջությունը ուղղակիորեն կախված է հիվանդության ծանրության աստիճանից: Այսպիսով, այն հիվանդների մոտ, որոնց կարիք է եղել միացնել թոքերի արհեստական օդափոխման սարքերին, ի հայտ են եկել ամենամեծ դժվարությունները՝ նրանց ինտելեկտի գործակիցը նվազել է յոթ կետով: Նման բան չի նկատվել նույնիսկ նրանց մոտ, ովքեր ինսուլտ են տարել եւ հետագայում չեն կարողացել ինչ-որ բան սովորել:

Հատկանշական է, որ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներից մեկը՝ հոտի եւ համի կորուստը, նույնպես կապված է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարումների հետ. կորոնավիրուսը վնասում է հոտառության նեյրոնները:

Ավելի վաղ Բեռլինի Charite համալսարանական կլինիկայի կենսաբանները պարզել են, որ SARS-CoV-2-ը ուղեղին է հասնում քթի լորձաթաղանթի նյարդային բջիջների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ