News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Աֆրիկայի հարավում տարածաշրջանի համար անոմալ ցրտեր են գրանցվել: Հարավաֆրիկյան Հանրապետության մի քանի քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ, իսկ ճանապարհները փակ են մերկասառույցի պատճառով, հայտնել է ՀԱՀ-ի օդերեւութաբանական ծառայությունը Twitter-ի պաշտոնական էջում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հուլիսի 24-ի գիշերը հանրապետության 19 շրջաններում նվազագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդներ են գրանցվել: Քիմբերլի քաղաքում եւ հարակից շրջաններում ջերմաստիճանը նվազել է մինչեւ մինուս 9.9 աստիճան: Օդերեւութաբանները հայտնել են, որ այս տարածաշրջանում երբեք չի գրանցվել նման ցածր ջերմաստիճան:

Սառը հոսանքները Աֆրիկայի հարավ են հասել Անտարկտիկայից: Ակնկալվում է, որ ցուրտ եղանակը ՀԱՀ-ում կպահպանվի եւս մեկ շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել