News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ մարդիկ այլեւս չպետք է «կծկվեն» կորոնավիրուսի պատճառով: Նախարարի հրապարակած թվիթը զայրացրել է բրիտանացիներին, հայտնել է BBC News-ը:

«Պատվաստանյութերի շնորհիվ մեկ շաբաթվա ընթացքում լիովին ապաքինվեցի կորոնավիրուսից: Խնդրում եմ, եթե դեռ չեք պատվաստվել, ապա պատվաստվեք, եւ մենք կսովորենք ապրել վարակի հետ, եւ ոչ թե կծկվել դրա պատճառով», - գրել է Ջավիդն իր Twitter-ում, սակայն ավելի ուշ ստիպված է եղել ջնջել թվիթը:

Վրդովված բրիտանացիները նախարարին մեղադրել են «անզգա» լինելու մեջ:

Նոր թվիթով նախարարը հայտնել է, որ ջնջել է իր նախորդ գրառումը՝ ավելացնելով. «Շատերի նման, այս սարսափելի վարակը խլել է նաեւ իմ մտերիմներին, եւ ես երբեք չեմ թերագնահատի դրա ազդեցությունը հասարակության վրա»:

Ջավիդն նաեւ ասել է. «Դա բառի վատ ընտրություն էր, եւ ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում»:

«Ես պարզապես երախտագիտություն էի հայտնում, որ պատվաստանյութերը օգնում են մեզ պայքարել համավարակի դեմ», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 662-ով
Վրաստանում մինչ օրս պատվաստվել է 1 655 040 մարդ, մեկ օրում՝ 7720 մարդ։
Հայաստանի տարածքում կազմակերպվել է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիական փոխանցման գործընթացը
Արդեն կազմակերպվել է տեխնոլոգիական փոխանցման գործընթացը՝ Հայաստանի տարածքում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի հետագա թողարկման համար...
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 20 174 նոր դեպք
Աճի տեմպը կազմել է 0,28 տոկոս...
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է 1 501-ով
Միեւնույն ժամանակ վերջին 24 ժամում կորոնավիրուսից բուժվել է 1 954 պացիենտ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում՝ 559 996 մարդ...
Փարիզում տեղի է ունենում բողոքի հերթական ցույցն ընդդեմ սանիտարական անցագրերի
Ցույցին մասնակցում է մի քանի հազար մարդ...
Ավստրալիայում կարանտինի դեմ ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվել
Գործողությանը ներգրավված է եղել ավելի քան 1.7 հազար ոստիկան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ