News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ադմիրալ Իվան Իսակովի հիշատակին նվիրված ակցիային, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ստեփանակերտ քաղաքում, ի պատիվ Ռուսաստանում ՌԾՈւ կազմավորման 325-ամյակի տոնակատարության, խաղաղապահ զորակազմի զինծառայողները, հոգեւորականության ներկայացուցիչները, ուսանողները եւ դպրոցականները հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, նավատորմի ադմիրալ Իվան Իսակովի հիշատակին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դրել հերոսի հուշարձանին, որը գտնվում է նրա անունը կրող փողոցում եւ մեկ րոպե լռությամբ հարգել են հիշատակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ