News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 25-ին, 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 26-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հուլիսի 25-ի ցերեկը, 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36+38:

Եղանակը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +34+37,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32,
Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+29,
Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+38,
Արարատում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +36+39,
Արմավիրում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +36+39,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +36+39,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+38,
Սյունիքի նախալենռերում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+30,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +33+38:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ