News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Պարույր Նալբանդյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 
Հարուցված գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 24-ին, Շիրակի մարզի «Ջարդիձոր» կոչվող տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը:
 
Պարզվել է, որ Nissan Pathfinder-ը վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Վարդան Խալիկյանը:
 
Վթարի հետևանքով Վ. Խալիկյանը, ուղևորներ, Հունաստանի քաղաքացիներ, 10-ամյա Ալեքս Իռակլիդան, 12-ամյա Խրիստինա Իռակլիդան, և ավտոմեքենայում գտնվող Էդգար Քոչինյանը, ում ինքնության, բնակության և տարիքի տվյալները պարզվում են, մահացել են, իսկ Երևանի բնակիչներ, 33-ամյա Լուսինե Խալիկյանը, 39-ամյա Արփինե Գյուրջինյանը և 32-ամյա Գառնիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխաները քույր ու եղբայր էին, վարորդի կնոջ քրոջ երեխաներն էին, մյուս մահացածն էլ նրա սանիկն էր, վարորդն էլ աշխատում էր ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունում և արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերում ու իր զինակից ընկերների հետ փայլուն է կատարել իր առջև դրած առաջադրանքները:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ