News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ցյուրիխցի մասնագետները ստեղծել են թռչող դրոնների կառավարման նոր ալգորիթմ, որոնք կարող են գտնել օպտիմալ հետագծեր մայրուղում, որպեսզի վերջնագծին հասնեն ավելի արագ, քան լավագույն մրցարշավորդները, տեղեկացնում է Hightech+-ը։ 

Փորձարկումների ընթացքում պիլոտները կառավարում էին նույն քվադրոքոփթերը նախապես պատրաստված մայրուղում։ Մարդիկ եւ ալգորիթմը օգտագործում էին արտաքին խցիկներ սարքերին հետեւելու համար։ Պիլոտները՝ միայն անօդաչուի կառավարման համար, իսկ համակարգչային ծրագիրը՝ ամենաշահավետ երթուղիների կառավարման եւ հաշվարկի համար։ Չնայած պիլոտները նախապես մարզվել էին եւ թեստավորել անօդաչու սարքը մայրուղում, ալգորիթմը հաղթեց բոլոր մրցումներում։

Դրոնը կարող է մարդուց ավելի լավ կառավարել թռիչքը, բայց որոշ պայմաններով. այն պետք է միանա թրեկի խցիկներին, ինչպես նաեւ մինչեւ մեկնարկը նոր մայրուղում օպտիմալ երթուղու որոնման վրա ծախսում է մի ամբողջ ժամ։ Ինժեներները չեն տեղեկացնում, թե երբ կառաջարկվի ալգորիթմի առեւտրային տարբերակը, ինչպես նաեւ երբ կկարողանան նվազեցնել հաշվարկի ժամանակը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ