News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադական Էնիսմոր գյուղի (Օնտարիո նահանգ) բնակչուհին հինգ տարի նույն թվերով վիճակախաղի տոմս է գնել եւ շահել ավելի քան 165 հազար կանադական դոլար (9,6 մլն ռուբլի), տեղեկացնում է UPI-ն։

63-ամյա Էն Հիքին պատմել է, որ մշտապես վիճակախաղի է մասնակցում եւ օգտագործում է նույն թվերը։

«Ես այդ թվերով խաղացել եմ վերջին հինգ տարիներին, եւ դա, վերջապես, ինձ մրցանակ բերեց»,- ընդգծել է կանադուհին։

Կինը նշել է, որ խաղարկությունը կայացել էր դեռեւս սեպտեմբերի 8-ին, բայց նա երկար ժամանակ չգիտեր, որ շահել է այնքան ժամանակ, մինչեւ որ չի հիշել արդյունքները ստուգելու անհրաժեշտության մասին։

«Ես ուզում էի քնել, բայց հենց որ տեսա «Խոշոր մրցանակ» գրությունը» ակնթարթորեն արթնացա»,- ասել է նա։ Հիքին եկել է վիճակախաղի կենտրոնատեղի եւ վերցրել իր մրցանակը։ Նա նախատեսում է փողերն օգտագործել որպես թոշակի հավելում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ