News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պաշտպանության եւ անվտանգության աֆղանական ազգային ուժերը (ՊԱԱԱՈւ) ձերբակալել են «Թալիբան» արմատական շարժման մի քանի հրամանատարների հակաահաբեկչական գործողությունների ընթացքում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է երկրի ՆԳՆ-ն իր կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գործողություններն իրականացվել են խճուղում, որը միացնում է Քաբուլ եւ Գոր նահանգները (մայրաքաղաքից արեւմուտք)։ Թալիբների ձերբակալված հրամանատարների մեջ է Մոհամադ Ջանը, որը ավտոճանապարհի, սաբոտաժի եւ ճանապարհին վրա հարձակումների կազմակերպման վերահսկողության պատասխանատուն է։ «Թալիբանի» եւս մի քանի անդամներ չեզոքացվել են։

Բացի այդ, ուժայինները  թալիբներից ազատագրել են մի քանի գյուղեր, որոնք գտնվում են Գոր-Քաբուլ խճուղու երկայնքին։ Վնասազերծվել են հինգ հակատանկային ականներ, որոնք արմատականները տեղադրել էին այդ ավտոճանապարհին։

Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց  Աֆղանստանում գործողությունն ավարտելու իր որոշման մասին, գործողություն, որն ամենաերկարատեւ օտարերկրյա ռազմական կամպանիան էր ամերիկյան պատմության մեջ։ Այս ֆոնին իսլամական հանրապետությունում նկատվում է իրավիճակի վատթարացում անվտանգության ոլորտում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն ավելացնում են հարձակման տեմպերը մի շարք ուղղություններում։ Շարժման ներկայացուցիչների պնդումների համաձայն՝ թալիբները կարողացել են վերահսկողություն սահմանել երկրի տարածքի մոտ 85 տոկոսի վրա, ներառյալ հինգ երկրների (Իրան, Չինաստան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքմենստան) սահմանի երկայնքին գտնվող շրջանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ