News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որպես բժիշկ հանդերձավորված ավազակները COVID-19-ի դեպքերի հայտնաբերման պատրվակով թափանցել են Հոնդուրասում հայտնի կին քաղաքական գործիչ Քարոլինա Էչեվերիայի տուն եւ սպանել նրան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Tiempo թերթին։

Ինչպես տեղեկացրել են ոստիկանությունում, կիրակի երեկոյան երկրի մայրաքաղաք Տեգուսիգալպայում Էչեվերիայի տուն եկել է մարդկանց մի խումբ՝ մեկ կին եւ չորս տղամարդ։ Նրանք հարցրել են, թե արդյոք տանը COVID-19-ով հիվանդներ կան։ Ներս մտնելով՝ նրանք կրակ են բացել տանտիրուհու եւ նրա ամուսնու վրա։ Նշվում է, որ ավազակները հագած են եղել բուժաշխատողների վարդագույն համազգեստներ։ Էչեվերիան սպանվել է, նրա ամուսինը՝ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, ծանր վիրավորվել է։

Ոստիկաններին արդեն հաջողվել է կալանավորել կասկածյալներից մեկին։ Ենթադրվում է, որ նախկին պատգամավորի դեմ հարձակման մոտիվը թալանի փորձն էր։

Քարոլինա Էչեվերիան Լիբերալ կուսակցության նշանավոր ղեկավարներից մեկն էր, որը 2006-2010թթ. մտնում էր Ազգային կոնգրեսի (խորհրդարան) կազմի մեջ։ 2016թ. նա առաջադրվել է որպես նախագահի թեկնածու, բայց չի գրանցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ