News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարության էջը։

Ներկայացնելով Գայանե Գաբրիելյանին, նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ պետական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան նոր լիցք ներարկել և արդյունավետության նոր սանդղակ սահմանել նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով վարչապետի պաշտոնակատարին և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին վստահության համար՝ տիկին Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները մեծ նվիրումով ներդնել շրջակա միջավայրի կայուն զարգացման ուղղությամբ։

Հավելենք նաև, որ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին վստահված է համակարգել

Շրջակա միջավայրի նախարարության 4 վարչությունների, 2 ՊՈԱԿ-ների և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ