Թունիսի Կենտրոնական բանկի թողարկած պարտատոմսերի արժեքը կտրուկ ընկել է երկուշաբթի, երկրի նախագահ Քաիս Սաիդի՝ հանրապետության խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու որոշման ֆոնին։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Թունիսի ԿԲ դոլարային պարտատոմսերը 2025թ. մարմամբ արժեզրկվել են 2,6 ցենտով՝ 86,005 ցենտ, հասնելով ամենացածր մակարդակին մարտի կեսերից սկսած, գործակալությունը մեջբերում է Tradeweb պորտալի տվյալները։ Եվրապարտատոմսերը արժեզրկվել են ավելի քան երեք եվրացենտով՝ 86,348 եվրացենտ մեկ եվրոյի դիմաց։
Հուլիսի 25-ին Թունիսի նախագահ Քաիս Սաիդը հայտարարել էր 30 օրով խորհրդարանի գործունեության դադարեցման, բոլոր պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման եւ վարչապետ Հիշամ Մաշիշիի հրաժարականի մասին։ Հանրապետության մայրաքաղաք են մտցվել բանակային ստորաբաժանումներ, որոնք զբաղեցրել են դիրքեր քաղաքի կենտրոնում, մասնավորապես՝ խորհրդարանի շենքի եւ ազգային հեռուստաընկերության կենտրոնատեղիի մոտ։