News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինքնաբացարկի միջնորդություն էինք ներկայացրել դատարանին մի շարք պատճառաբանություններով եւ գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է այս բողոքը մակագրվել Արմեն Դանիելյանին: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը:

«Նա ընդամենն ասաց, որ դատարանի նախագահն է մակագրել եւ որեւէ պատճառաբանություն չներկայացրեց, թե ինչու է նախագահը մակագրել: Մեր բարձրացրած հարցերից մենք հասկացանք, որ այո, մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից  է համակարգիչների առգրավում իրականացվել, որի միջոցով պետք է իրականացվեր մակագրումը:

Սա բնականաբար, օրենքով սահմանված կարգով չէ, որովհետեւ օրենքը սահմանում է միայն մեկ դեպք, դա անհաղթահարելի ուժն է, որի պայմաններում նախագահն իրավունք ունի իրականացնելու մակագրություն: Սա չի կարող համարվել անհաղթահարելի ուժ, որովհետեւ այդ համակարգը շատ արագ հնարավոր էր վերականգնել»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Նա հավելեց, որ լրջագույն խնդիր է, որ գործադիր մարմինը փաստորեն ուղիղ ազդեցություն է գործադրում դատական իշխանության նկատմամբ եւ եթե այսպես լինի, ոչ մի դժվարություն չկա, որ վարույթ իրականացնող մարմինը, որի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացված, կարող է գալ, համակարգիչն առգրավել, իրավիճակ ստեղծել, որ իրենց ցանկությամբ իրականացվի մակագրություն, ինչը եւ կատարվել է:

«Ոչնչով չի բացատրվում, թե ինչու են առգրավել համակարգիչը, վարույթով դա չի երեւում: Դատավորն իրավունք ուներ այս դատական նիստը բացելու միայն այն բանից հետո, երբ ինքը կպարզեր, որ օրենքով սահմանված կարգով է այս մակագրությունն իրականացվել:

Մենք գիտենք, թե Արմեն Դանիելյանն ով է, սա այն դատավորն է, որը տարիներ շարունակ վատագույն դատավորն է ճանաչվում, եւ այն դատավորն է, որ իշխանության ցանկացած պատվեր իրականացնում է: Ուստի խնդրել ենք, որ ինքնաբացարկ հայտնի:

Մենք ներկայացրել ենք նաեւ Մանվել Փարամազյանի դիրքորոշումը, որը ներկայացրել է, որ ինքը ցանկանում էր այս դատական նիստին մասնակցել, իր խոսքը ասել, բայց այն բանից հետո, երբ պարզել է, որ դատավորը լինելու է Արմեն Դանիելյանը, քանի որ ձեւական բնույթ են կրում այս նիստում բարձրացված հարցերը, ուստի չի ցանկանում այս դատական նիստին մասնակցել:

Մենք եւս նշել ենք, որ չենք մասնակցի դատական նիստին, եթե դատարանը որոշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը չի բավարարում: Մենք բազմաթիվ հարցեր ունեինք դատարանի առջեւ բարձրացնելու, բայց չենք կարող ձեւականությունների հետեւից ընկնել»,-ասաց պաշտպանը:

Նա նաեւ նկատեց, որ ըստ օրենքի, եթե կա անհաղթահարելի ուժ, ապա դատարանի նախագահն իրավունք չունի մակագրելու այն դատավորին, որին ինքը կցանկանա: «Էնտեղ հստակ ամրագրված է, որ ստ այբբենական կարգի է մակագրվում: Եթե այդպես նայելու լինենք, ապա պետք է օրինակ մակագրվեր Ազարյանին, ոչ թե Դանիելյանին»:

Լուսինե Սահակյանի խոսքով, Արմեն Դանիելյանն այն անձն է, որը կարող է օրինական դատական ակտեր կայացնելու, ուղղակի նա իր մեջ ուժ չի գտնում քաղաքական գործերով պատվեր չկատարել:

Իր հերթին պաշտպաններից Երվանդ Վարոսյանն ասաց. «Եթե դատարանը մեր բողոքը մերժի, շարունակելու ենք սպառել ներպետական ատյանները, որ կարողանանք հարցը ՄԻԵԴ-ում բարձրացնել:

Այն, որ հին, բայց շատ նոր դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը բողոքը մակագրել է Արմեն Դանիելյանին, մեզ համար ամեն ինչ պարզ է: Արմեն Դանիելյանից ակնկալել դատական պաշտպանություն, անիմաստ է»:

Նա ընդգծեց, որ առհասարակ պարզաբանում չհնչեց, թե ուր է համակարգիչը. «Եթե համակարգիչը կորել է կամ ցնդել է, պետք է ապահովել այլ համակարգիչ: Ես դեպքերից առաջ ընկնեմ եւ ասել, որ կտեսնեք, որ ամիսներ շարունակ սա դառնալու է հանցավոր պրակտիկա»:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ