News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր՝ հուլիսի 26-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է նորընտիր խորհրդարանի ՔՊ խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպումից առաջ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողներին ասաց. «Այո, հանդիպումը նորընտիր պատգամավորների հետ է, իսկ օրակարգը չգիտեմ»:

Հարցին, թե արդյոք քննարկվելու է ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը, նա պատասխանեց. «Հանձնաժողովների նախագահների ընտրության հետ կապված մենք արդեն ասել ենք, որ մարդիկ կարող են ինքնառաջադրվել կամ իրենց կարող են մյուսներն առաջադրել, եւ հետագայում արդեն կընտրենք նախ խմբակցության ներսում: Մինչեւ հիմա այդ հարցը չի քննարկվել»:

Նա չբացառեց, որ կարող է անդրադարձ լինի նաեւ սահմանային խնդիրներին:

Նշենք, որ արդեն հայտնի է, որ նոր խորհրդարանի նախագահը լինելու է Ալեն Սիմոնյանը, ԱԺ-ի ՔՊ-ական փոխնախագահները լինելու են Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը:

Իսկ թե ով է լինելու ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը, դեռ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ