News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կադիմին հայտարարել է, որ Իրաքն այլեւս ամերիկյան զորքերի կարիքը չունի, հաղորդում է Associated Press-ը:

Նա ԱՄՆ-ում կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ:

Նրա խոսքով՝ Իրաքը ԱՄՆ-ից կխնդրի սովորեցնել զինվորականներին:

Կադիմիի խոսքով՝ Իրաքի անվտանգության ուժերն ու բանակն ունակ են պաշտպանելու երկիրը առանց ԱՄՆ ղեկավարության գլխավորած կոալիցիայի եւ պայքարելու ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ:

Իրաքում այս պահին գտնվում էմ ոտ 2500 ամերիկացի զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ