News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունն ու հակամարտությունը աղքատության, եկամտի անհավասարության եւ սննդամթերքի գների հետեւանքն ու շարժիչ ուժն են: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է AP-ն:

Ըստ նրա՝ սննդի համաշխարհային համակարգը գեներացնում է ջերմոցային գազերի արտանետումների մեկ երրորդ մասը: Նույն համակարգը պատասխանատու է կենսաբազմազանության կորստի մինչեւ 80 տոկոսի համար:

Այս ամսվա սկզբին ՄԱԿ-ի զեկույցում նշվում էր, որ անցյալ տարի 161 միլիոնով ավել մարդ էր սովի բախվել, քան 2019-ին:

«Աղքատությունը, եկամուտների անհավասարությունը եւ սննդամթերքի բարձր գները շարունակում են առողջ սնունդն անհասանելի դարձնել շուրջ 3 միլիարդ մարդու համար,- ասել է Գուտերեշը:- Կլիմայի փոփոխությունն ու հակամարտություններն այս աղետի ինչպես հետեւանքը, այնպես էլ շարժիչ ուժն են»:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը որոշում կայացնողներին կոչ է արել «շտկել սննդի համակարգերի թերությունները», որոնք հարյուր միլիոնավոր մարդկանց աղքատ ու սոված են պահում:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, որը հրապարակվել էր այս ամսվա սկզբին, 2020-ին 811 միլիոն մարդ է սովի մատնվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անտոնիու Գուտերիշը հույս ունի, որ Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսությունը կշարունակվի
Նա հորդորում է բոլորին, ում վերաբերում է դա, կենտրոնացնել իրենց ուշադրությունը բոլոր մակարդակներում խաղաղության եւ համագործակցության զարգացման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում մարդկանց բարօրության...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանին Աֆղանստանը ներկայացուցիչ չի ունենա
Այս ամենը տեղի է ունենում անցյալ ամիս «Թալիբան»-ի կողմից իշխանությունը զավթելու եւ ՄԱԿ-ում տեղի համար Աֆղանստանի հավակնությունների ֆոնին...
ՄԱԿ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված անձանց
ՄԱԿ-ի Միչգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ…
Ա.Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ
Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի…
Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարարին. անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրների
Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխշահավետ…
Կրեմլում մեկնաբանել են Ղրիմի հարցով էրդողանի հայտարարությունները
Երեւի, փոքր-ինչ, այսպես ասած, տհաճ հետք է թողել, որ այդպիսի հայտարարությունները հնչում են առաջիկա այցին նախապատրաստվելու օրերին...
Ամենաշատ